Ուզբեկստանի նախագահի 35-ամյա դուստրը նշանակվել է Տեղեկատվական գործակալության փոխտնօրեն


20:20 , 12 ապրիլ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի դուստրը նշանակվել է Տեղեկատվական գործակալության տնօրենի տեղակալ: Կառույցը զբաղվելու է արտասահմանում Ուզբեկստանի հեղինակության բարձրացմամբ:

Մինչ նախագահի աշխատակազմին կից գերատեսչությունը ղեկավարելը 35-ամյա Սաիդա Միրզիյոևան գլխավորում էր Նախադպրոցական կրթության վարչությունը: