Պետական բանկի շենքը 1930-ականներին (Photo)


02:47 , 12 ապրիլ, 2019

1929-ին Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք ներկայիս Շահումյան հրապարակի հարևանությամբ, Նալբանդյան փողոցին հարող տարածքում: Շենքի նախագծումը և կառուցումն իրականացրեց հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, իսկ շինարարությունը տևեց 1930-ից մինչև 1933 թվականը: