Ի՞նչ է նշանակում փիլոնազուրկ


16:20 , 10 ապրիլ, 2019

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթը: Հաշվի առնելով այն, որ շատերի համար պարզ չէ, թե ինչ է նշանակում փիլոնազուրկ, մի փոքր մանրամասնեմ։

Սա նշանակում է, որ տվյալ քահանան շարունակում է մնալ իր հոգևոր կոչման մեջ, սակայն իր գործունեության մեջ (խոսքը վերաբերում է եկեղեցական կյանքում իր գործունեությանը) ենթակա է որոշ սահմանափակումների: Օրինակ՝ նրան արգելվում է ծեսեր կամ այլ արարողություններ կատարել:

Միևնույն ժամանակ, փիլոնազուրկ եղած քահանան միշտ հնարավորություն ունի վերանայելու իր սխալը կրոնական եզրով, ապաշխարել՝ հուսալով, որ մի օր ինքը նորից կվերադառնա Մայր և Սուրբ եկեղեցու գիրկը:

Եթե ինչ-որ բան բաց եմ թողել, ավելի տեղեկացված մարդիկ թող լրացնեն։)