«Կոտրվեր այն ձեռքս, որով քվեարկեցի ձեր օգտին, ու երկիրը հեղեղեցիք այլասերություններով». Արծրուն Պեպանյան


19:38 , 7 ապրիլ, 2019

Ցավալի է համացանցում կարդալ այս բնույթի մեկնաբանություններ․ «Կոտրվեր այն ձեռքս, որով քվեարկեցի ձեր օգտին, ու երկիրը հեղեղեցիք այլասերություններով»:

Ասել եմ ու կրկնում եմ՝ եթե այս անգամ էլ անհաջողություն լինի, ապա հայ ժողովուրդը կմատնվի խոր հիասթափության, և այլևս հնարավոր չի լինի նրան հանել այդ վիճակից, իսկ դա կհանգեցնի պետության վախճանի:

Նիկոլ Փաշինյանը թող լրջորեն մտածի այս մասին: