Դիտեցի ինքնաթիռում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու հայերի խոսակցության տեսանյութը․ Ձեր ապաշնորհությամբ լավ էլ PR արեցիք նրան


12:57 , 5 ապրիլ, 2019

Դիտեցի խնայողական դասով ինքնաթիռով թռչող Ադրբեջանի ԱԳ նախարարի ու հայերի խոսակցությունը: Չեմ անդրադառնում մերոնց կիսագրագետ հարցերի և ԱԳ նախարարի պատասխանների բովանդակությանը, ինչպես նաև նրա պատասխաններից հետո մերոնց լռելուն:

Այ բալամ, դիմացներդ պատրաստված դիվանագետ է, ոչ թե ՇմայսալֆիկաԻՔպատգամավոր, որ բլթացներ, դուք էլ սենսացիա գտնեիք: Ձեր ապաշնորհությամբ լավ էլ PR արեցիք նրան:

Ուշադրությունս գրավեց Մամեդյարովի հարցադրումը. Ի՞նչ գործ ունի ՀՀ զինվորը Արցախում (իր ասած՝ Ղարաբաղում):

Նրա այս հարցադրումը ևս մեկ անգամ փաստում է, որ օր առաջ պետք է ընդունել ՀՀ օրենք Արցախի մասին, որով կարգավորվեն ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ Հայաստանի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն իրավահարաբերությունները, ինչպես նաև միմյանց միջև կնքվի ռազմական դաշինք: