Կառավարման համակարգը քանդելու արմատներին եք հասել, հետո վերականգնել չի լինելու


12:06 , 4 ապրիլ, 2019

Կառավարման համակարգի հետ քիչ թե շատ առնչված մարդիկ գիտեն, որ նախագահականում, կառավարությունում, Ազգային ժողովում հիմնական «մշակները» կամ, ինչպես բանակում է ընդունված ասել, «պախատ անողները», վարչության, բաժնի պետերն են: Այս դիրքում ոչ կողմնակի եկամտի, ոչ էլ այլ «սև գործերի» ձևեր չկան: Այս պաշտոններում հիմնականում հավաքված են մարդիկ, ովքեր ամբողջությամբ իրենց վրա են կրում այս կամ այն իշխանության բեռն ու վտանգները:

Ասածս ի՞նչ է․ կառավարման համակարգը քանդելու արմատներին եք հասել, հետո վերականգնել չի լինելու, որովհետև այս մարդիկ ավելի կարևոր դերակատարություն ունեն ու իրանց ավելի դժվար է «աճեցնել», քան, օրինակ, պատգամավորներին: