80 տարի առաջ այս օրը գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը


16:17 , 1 ապրիլ, 2019
80 տարի առաջ այս օրը՝ 1939թ. ապրիլի 1-ին, գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը: Վերջ էր տրվում շուրջ 3 տարի տևած քաղաքացիական պատերազմին, որին զոհ գնաց մոտավոր 500 հազար մարդ: Իշխանությունն անցավ Կաուտիլյոյին: Իսպանիան մտավ երկարամյա բռնապետության շրջան: Ֆրանկոյի կառավարման շրջանում բռնաճնշումների զոհերի թիվը հասնում էր 60 հազարի: