Մեզանում գրեթե ոչ ոք չգիտի Իրանի մերձկասպյան տարածքներում գործող համաիրանական, այսպես կոչված «կասպիական» խմբերի մասին


09:50 , 30 մարտ, 2019

Համոզված եմ, որ Հայաստանում շատերը գիտեն Իրանում լուսանցքային դերակատարություն ունեցող հակահայկական և հակաիրանական ուղղվածության պանթյուրքական խմբերի մասին, որոնք պարբերաբար կարողանում են անհամաչափ աղմուկ բարձրացնել՝ ի վերջո հիմնականում թիրախ դառնալով իրանական անվտանգության ուժերի կողմից ձերբակալությունների։

Սակայն մեզանում գրեթե ոչ ոք չգիտի Իրանի մերձկասպյան տարածքներում գործող համաիրանական և տեղական ազգայնական հայացքներ ունեցող, այսպես կոչված, «կասպիական» խմբերի մասին, որոնցից մեկն, իմիջիայլոց, հենց վերջերս, ի նշան Հայաստանի և հայության հետ բարեկամության, Գիլան նահանգում պարզել է հայկական դրոշը և հանդես եկել հայամետ հայտարարությամբ։

Առաջ Աստված, կարծում եմ՝ հնարավոր կլինի առաջիկայում մանրամասն հոդվածով ներկայացնել ժամանակակից «կասպիական» հոսանքները, որոնք արմատներով հասնում են մինչև 20-րդ դարասկզբի՝ Միրզա Քուչակ խանի առաջնորդած ջանգալիական շարժում։