Հռիփսիմե ջան, շատ մի ուրախացիր էդ կապույտ պտիչկայով. եթե Ինստագրամի ադմինիստրացիան քո երգերը 5 րոպե լսեր, էջդ իզով-թոզով կջնջեր


13:13 , 29 մարտ, 2019

Հռիփսիմե Հակոբյանը «հպարտանալու» նոր առիթ ունի։ Նա երեկվանից համացանցում մարդկանց ուղեղը սկսել է արդուկել, թե թույն celebrity է։ Այ քեզ ինքնասիրահարված։ Հռիփսիմե ջան, ե՞րբ պիտի սովորես քթիցդ այն կողմ տեսնել։ Քեզ թվում է՝ այնքան հայտնի ես ու սիրված, որ մարդիկ կոտորվել են քո անունով կեղծ էջեր բացելուց, ու դու էլ դիմել, խնդրվել ես Ինստագրամին, որ քեզ պաշտոնական կարգավիճակ տա։ Մի հատ էլ նենց ես ներկայացնում, իբրև դա շատ անսպասելի է եղել, ու դու հաճելիորեն զարմացած ես։

Այ մարդ, ի՞նչ մի գլուխ գովալու բան եք գտել ձեզ համար, էդ կապույտ զնաչոկը սարքել եք «Օսկարին» հավասարազոր ինչ-որ բան ու դա շատ լուրջ ձեռքբերում եք համարում։ Ես վստահ եմ, որ Ֆեյսբուքի կամ Ինստագրամի ադմինիստրացիան ձեզ չի ճանաչում և չի լսել ձեր ռաբիս կլկլոցները, հակառակ դեպքում ոչ միայն չէր տա էդ պտիչկեն, այլև ձեր էջերը կարգելափակեր։

54731967_139884157061724_116492920071880337_n