Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա (Video)


10:50 , 29 մարտ, 2019

Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև հանդիպում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: