Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում


11:00 , 27 մարտ, 2019

Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները, համաձայն իրենց «հին ավանդույթների», կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում (հիշեցնեմ` երեկ դրանք կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, երբ մերոնք թույլ չտվեցին նրանց նոր դիրք կառուցել հենց մեր դիրքերի քթի տակ): Ի՞նչ կարելի է ասել այս փաստի շուրջ. ոչ մի նոր բան, ըստ էության, քանի որ Ալիևն ընդհանրապես հավես չունի մտնելու կառուցողական բանակցային դաշտ։

Ախր ո՜նց բացատրեմ... Ադրբեջանցիները երբեք կամովի չեն մտնի արդար և տրամաբանական լուծումների տիրույթ, քանի որ պարտություն կկրեն։ Մնացածը կարևոր չէ։

Իմիջիայլոց, համաձայն ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի տեղեկությունների՝ Ալիևի ռեժիմի մարդակեր սադրանքների արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ալես Ալեսովը:

Իսկ հիմա հարց. եթե ալիևյան ռեժիմը բացարձակ չի խնայում հենց իր երիտասարդ ցեղակիցներին և առանց որևէ խղճի խայթի ուղարկում է հայկական գնդացիրների տակ, ապա արժե՞ սպասել դրանցից ողջամիտ մոտեցում արցախյան հարցի խաղաղ լուծման գործընթացում։ Կարծում եմ՝ պատասխանն ինքներդ գիտեք։