Քիմ Քարդաշյանը կիսաթափանցիկ հանդերձանքով շրջել է քաղաքում


17:20 , 26 մարտ, 2019

«Քարդաշյան ընտանիք» ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը փողոցում շրջել է կիսաթափանցիկ առկայծող բոդիով: Քիմի լուսանկարները հրապարակել է Entertainment Tonight պարբերականը:

Քանյե Ուեսթի 38-ամյա կինը երեկոյան Փարիզով շրջել է ընկերուհու՝ Կիմորա Լիի հետ, արծաթագույն, մարմինը գրկող բոդիով: Քարդաշյանն իր կերպարը լրացրել է թափանցիկ փայլուն զուգագուլպաներով, սպիտակ բարձրակրունկ ամառային կոշիկներով և սև թիկնոցով:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հասարակությանն արդեն ներկայացել է անկեղծ թափանցիկ հագուստով: Նա փողոց է դուրս եկել Azzadine Alaïa-ի ընձառյուծի պրինտով և սև թավշյա ներդիրներով մարմնի միայն ինտիմ հատվածները ծածկող կոմբինեզոնով:

Image result for Ким Кардашьян прошлась по городу в полупрозрачном наряде