Մեղրիի զորամասում կատարվածի վերաբերյալ դեռևս չեմ նկատել քաղաքական իշխանությունների արձագանքը


15:13 , 26 մարտ, 2019

Մեղրիի զորամասում կատարվածի վերաբերյալ դեռևս չեմ նկատել քաղաքական իշխանությունների արձագանքը։

Եթե ՀՀ վարչապետը ժամանակ է գտնում լայվի միջոցով տարբեր բանաստեղծություններ ձոնելու, բայց ժամանակ չունի այս լրջագույն խնդրի շուրջ խոսելու համար, ապա այստեղ շատ հարցեր են առաջանում։

Որքան էլ այս գործի առնչությամբ ծառայողական քննություն ընթանա, և այլ դասավորումներ տեղի ունենան, այնուհանդերձ, այս հարցը լայն հնչեղություն է ստացել, և ուղիղ սպառնալիք է մեր պետության անվտանգության համար։ Փաշինյանը պետք է խոսի այս առնչությամբ, թե չէ հանրության շրջանում էլ ավելի կխորանան այն կասկածներն ու թեզերը, որ ներկայումս միտումնավոր թուլացվում են բանակի կարգապահությունը, ու իշխանություններն էլ անտարբեր են նման հարցերում։