ԲՀԿ-ի ավագանու անդամների քվեարկություններին նայելիս չես հասկանում՝ նրանք ԲՀԿ-ի՞ց են, թե՞ ՀՀԿ-ից


17:16 , 16 հունիս, 2013

Երբ ԲՀԿ-ի մասին քննադատող մի բան ես գրում, ԲՀԿ-ն որքան համակիր ունի համացանցում, որքան fake ունի, կայք ունի, հասնում են վրադ: Ու բոլորը արդար են, անկեղծ, ժողովրդի մասին, ժողովրդի համար...
Նայում ես ԲՀԿ-ի ավագանու անդամների քվեարկությունները, պահվածքը՝ դոշի զնաչոկը չլինի, չես իմանա՝ ՀՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից: Նույն կազմի հետ հիմա նույն քվեարկությունն են անում:
Բա ո՞ւր է տարբեր բակերում արված նախընտրական քննադատությունը ՀՀԿ-ի ղեկավարման դեմ: Նախընտրական լեզվակռիվները և մեղադրանքները «երկու» կուսակցությունների մեջ:
Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ում մի դրվագ կա, երբ հերոսները հանդիպում են դժոխքի դռների առջև շրջող հոգիների, որոնց ոտքերը այլանդակված են և բորբոքված, բայց նրանք անընդմեջ քայլում են:
Հարցին ի պատասխան թե` ովքեր են այս հոգիները, հնչում է պատասխան, որ սրանք անպետքներն են: Նրանք ոչինչ չեն արել, որ դժոխք ընկնեն, բայց ոչ մի լավ բան էլ չեն արել, որ դրախտում հայտնվեն՝ ուստի դատապարտված են այսպիսի պատժի: Ո՛չ դժոխքին են պետք, ո՛չ դրախտին: Այլընտրանքային վիճակում են: