Սևանավանքի փայտե քանդակազարդ խոյակ (Photo)


23:15 , 22 մարտ, 2019

Պատմությունը վկայում է, որ Սևանա կղզու ներկայումս կանգուն երկու եկեղեցիները՝ Սուրբ Առաքելոցը և Սուրբ Աստվածամայրը, 874 թվականին հիմնադրել է Աշոտ Բագրատունի Հայոց թագավորի կրտսեր դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով ուխտել էր Հայաստանում 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին: Սևանավանքի երկրորդ՝ Աստվածամայր եկեղեցուն կից եղել է գավիթ, որը քանդվել է 1930-ականների սկզբին: Գավթի սյուները պսակված են եղել փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Նրանք իրավմամբ հայկական միջնադարյան կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ են հանդիսանում։