«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում էքսկուրսիայի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին․ փոխանցում եմ ցավակցություններս»․ Ա․ Հարությունյան


20:42 , 22 մարտ, 2019

Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:

ՀԳ. Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս: