Միքայել Մելիք-Օհանջանյան. Սարդարապատի հերոսը (Photo)


03:40 , 22 մարտ, 2019

Միքայելը սերում էր Սյունիքի Մելիք-Օհանջանյանների հանրահայտ իշխանական տոհմից, հայ ականավոր բանասեր, հայագետ-արևելագետ և թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի հարազատ եղբայրն էր: Հայտնի է, որ Միքայելն ուսանում էր Մոսկվայում, երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը: Որպես ցարական սպա՝ նա մասնակցում է պատերազմին, իսկ բոլշևիկյան հեղաշրջումից հետո վերադառնում է Հայաստան և դասակի հրամանատարի կարգավիճակով մասնակցում Սարդարապատի հերոսամարտին՝ մեծ խիզախություն ցուցաբերելով ճակատի առաջին գծում:

Միքայել Մելիք-Օհանջանյանը հետագայում եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը Սյունիքում, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է խաղաղ աշխատանքի: 1936-ին ձերբակալվել է և գնդակահարվել՝ «հակասովետական տարր» ստանդարտ մեղադրանքով: Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձավ նաև Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որը, սակայն, տարիներ հետո կարողացավ սիբիրյան աքսորից վերադառնալ Հայաստան: