Ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800.դիպլոմայինների և կուրսայինների վաճառքը կարգելվի


19:30 , 21 մարտ, 2019

Armtimes.com-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջարկել է սահմանափակել սովորողի կողմից ինքնուրույն կատարման աշխատանքների վաճառքի գովազդը:

Ըստ նախագծի` գիտական ուսումնասիրություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Սակայն այսօր գովազդի տարբեր եւ բազմազան միջոցներով վաճառվում են կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում կիրառվող աշխատանքները`ռեֆերատներ, կուրսայիներ, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ: Այս կեղծումները պարզապես խաթարում են կրթական ոլորտի ցուցանիշները, շրջանավարտների ինքնուրույն աշխատելու կարողությունները:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհանիսյանի խոսքով` կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշ ամբիոններում ամեն տարի նույն թեման են առաջարկում կուրսայինների, դիպլոմայինների համար: Ուսանողներն էլ, բնականաբար, տեսնելով նույն թեման, մոռանում են ինքնուրույն մտածելու և աշխատելու մասին: Հարցի լուծման համար Հովհանիսյանը կոչ արեց, որ առաջին հերթին բուհերում հետևողական և զգոն լինեն առաջակվող թեմաների ընտրության հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ