Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին


19:30 , 20 մարտ, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: