Աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է. Լավրով


20:00 , 20 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է կանգնած: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Ժնևում՝ զինաթափմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում:

«Միայցալ Նահանգների` սկզբում Հակահրթիռային պաշտպանության մասին, ապա նաև միջին և փոքր հեռահարության հրթիռներին վերաբերող համաձայնագրերից դուրս գալու որոշումները կարող են հանգեցնել լայնածավալ և քիչ կանխատեսելի սպառազինությունների մրցավազքի», - հայտարարել է Լավրովը: