Ալիևի նվերը Ղուլիևին ՀՀ սահմանի մոտ


11:54 , 20 մարտ, 2019

Իլհամ Ալիևը որոշ ժամանակ առաջ Հայաստանի հետ սահմանակից հատվածը հսկելու պարտականությունները բանակից տեղափոխեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վրա։ Այսպիսով՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները հանձնվեցին Էլչին Ղուլիևի զորքերին։

Դրանից հետո այդ հատվածում սահմանի ամբողջ երկայնքով սկսվեցին ակտիվ շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը:

Վերջերս էլ եղավ նոր զորմասի բացումը, որը տրվեց ՊՍԾ զորքերին։ Արդեն կառուցված շենքը և հարակից տարածքները հիմնովին վերանորոգվեցին, որպեսզի ծառայեն որպես զորամաս Ղուլիևի համար։ ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևն անձամբ էր մասնակցում զորամասի բացմանը։

Փաստացի, Հայաստանի հետ սահմանակից հատվածը Ալիևը հանձնում է Ղուլիևին իսկ Զաքիր Հասանովին, այսինքն բանակին, թողնում է Արցախի հատվածը։ Ըստ երևույթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը որոշակի թերություններ է գրանցել կոնկրետ այս հատվածում, որովհետև նման փոփոխություններն ու նման ծախսերը հենց այնպես չեն իրականացվում։