Ուսուցում և աշխատանք


10:51 , 20 մարտ, 2019

Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստմատույց կոմիտեի որբանոցների ներքո 1920-ականներին գործում էին արտադրական կենտրոններ: Նրանցից խոշորագույնը գտնվում էր Ալեքսանդրապոլում (Գյումրի), որը կազմակերպել և ղեկավարում էր տիկին Բիրթեն Անդերսոնը: Մոտ 4 հազար հայ որբերի համար օրվա առաջին կեսն աշխատանքային էր. նրանք տիրապետում էին արհեստների հմտություններին և կատարում աշխատանքային տարբեր առաջադրանքներ, իսկ երկրորդ կեսին անց էին կացնում իրենց դասաժամերը: Արդյունքում Հայաստանում գտնվող հազարավոր փախստականների և որբերի հնարավոր եղավ ապահովել անհրաժեշտ հագուստով և սարքավորումներով:

Image may contain: one or more people, crowd and outdoor