Հրագի ու Էդո Բառնաուլսկու երգերն իրենց ՖԲ պատերին դնող քաղաքական գործիչներն իրավունք չունեն քննադատելու հեռուստաընկերությունների բովանդակային կոնտենտը


13:11 , 19 մարտ, 2019

Հրագի ու Էդո Բառնաուլսկու երգերն իրենց ՖԲ պատերին դնող ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ (հատկապես պատգամավոր ու ավագանի) կամ «Ուր որ գնաս, հետդ կգամ» համահայկական ռաբիսի տակ ուշագնաց լինող թիմերի անդամները քանի տոկոս էլ հավաքած լինեն, ոչ մի էսթետիկական ու մասնագիտական իրավունք չունեն քննարկելու ու քննադատելու այսօրվա հեռուստաընկերությունների բովանդակային կոնտենտը: Նախ՝ ձեր թիմերի ներսում սփռեք «արժանի մակարդակ» ու հենց վստահ լինեք, որ իրենք գիշերները ձեզնից թաքուն էլի այդ երգերը չեն լսում, նոր անցեք առաջ:

Հանգիստ նստեք տեղներդ ու կնոպկա սեղմեք: