Նիդերլանդների իշխանությունները որոնում են թուրք տղամարդու՝ տեղի ունեցած հարձակումից հետո


20:30 , 18 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Նիդերլանդներում իշխանությունները որոնում են 38-ամյա թուրք տղամարդու՝ այսօր Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Զինված միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում, այժմ տարածքը շրջափակված է, ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացնում՝ հանցագործին հայտնաբերելու համար: Ավելին, իրավապահները հաղորդում են, որ այս հարձակումից բացի օրվա ընթացքում կրակահերթեր են հնչել նաև քաղաքի այլ հատվածներում, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Իրավապահները չեն բացառում ահանեկչության վարկածը։

Վարչապետ Մարկ Ռյուտեն անվտանգության հարցով արտահերթ նիստ է հրավիրել:

Ուտրեխտը Նիդերլանդների մեծությամբ չորրորդ քաղաքն է՝ 340 հազար բնակչությամբ: