Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են


10:30 , 18 մարտ, 2019

Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե համոզմունքներից ելնելով, այլ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։

Դա անհետևողականության և լղոզվածության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։

Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։