Զաքիր Հասանովը գեներալներին նիստի է հրավիրել


19:16 , 15 մարտ, 2019

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստ՝ նվիրված լայնածավալ զորավարժությունների արդյունքներին։

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գեներալների հետ քննարկել է զորավարժության արդյունքները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Վերջին օրերի ընթացքում Հասանովն անձամբ էր հետևում զորավարժությանն ու գեներալներին փոխանցում էր նախագահ Ալիևի հանձնարարությունները։