Ինչ շրջադարձային փոփոխություններ կլինեն՝ դեռ պարզ չէ, միայն հստակ է այն, որ ներկայիս իշխանությունները շարժվում են նախկին իշխանությունների արտաքին քաղաքական կուրսով


16:38 , 15 մարտ, 2019

Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Հայաստանի վարչապետն, իհարկե, որոշ վերապահումներով, բայց հաստատեց, որ ներկայումս քննարկումներն ու առաջիկայում բանակցությունների հնարավոր վերսկսումը տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:

Որպես բանակցությունների հիմք միգուցե այս փաստաթուղթն ամենավատերից չէ, սակայն հետագայում ակնհայտ վերանայումների անհրաժեշտություն է առաջանալու:

Երկրորդ՝ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մինչ 2018 թվականի ապրիլ այսօրվա իշխանության մեջ գտնվող մի շարք գործիչներ (նաև Փաշինյանը) բացասական գնահատական են հնչեցրել այս փաստաթուղթը հիմք ընդունելու և դրանով առաջ շարժվելու շուրջ:

Թե հիմա ինչ շրջադարձային փոփոխություններ կլինեն, դեռ պարզ չէ, միայն հստակ է այն, որ ներկայիս իշխանությունները, վատ, թե լավ, շարժվում են նախկին իշխանությունների արտաքին քաղաքական կուրսով: