Էս գումարման պառլամենտի ամենադուխով պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն ա


17:36 , 14 մարտ, 2019

Մի բան ասե՞մ։ Փաստացի, էս գումարման պառլամենտի ամենադուխով պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն ա։ Կարելի է հարյուր տարի կռիվ անել այն հարցի շուրջ՝ արդյո՞ք ընդդիմադիր է ԲՀԿ-ն, այլընտրա՞նք, թե՞ ուրիշ ինչ, բայց, փաստացի, երբ ցուցարար ու ոստիկան արդեն իրար են տալիս, հենց ԲՀԿ-ի պատգամավորները մտան արանքը, ու հենց Զոհրաբյանն անգամ վնասվածք ստացավ։

Բա չէ, «Իմ քայլի» «դուխավիկները», որ սուսուփուս մլուլ էին տվել, առաջին պլան էլ շատ-շատ Վարդգես Գասպարի էին մղել։ Դե Հայկ Մարությանի մասին խոսք չկա, լավ էր՝ գոնե Կենտրոնի թաղապետ ունի ենթակա, թե չէ կարելի էր անհետ կորելու գործ հարուցել։ Այ տենց անվախ ու իր ժողովրդի դեմը պարզ ճակատով կանգնող 81 տոկոս հավաքած կարգին քաղաքապետ ունենք։