Իսրայելի վարչապետը և Թուրքիայի նախագահն իրար դարձյալ վիրավորել ու մեղադրել են աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ


09:50 , 14 մարտ, 2019

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Էրդողանն իրար դարձյալ վիրավորել ու մեղադրել են աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ։

Աչքս ընկավ Նեթանյահուի բարկացած գրառմանը Թվիթերում, որի վերաբերյալ վերջինիս որդին՝ Յաիրը, հետաքրքիր մեկնաբանություն է թողել. «Ես ուզում եմ նաև հիշեցնել իրեն (Էրդողանին) այն ցեղասպանությունը, որ իրականացրել է Թուրքիան հույների, ասորիների և հայերի նկատմամբ։ Նրանք (թուրքերը) Փոքր Ասիան էթնիկապես մաքրել են բոլոր քրիստոնյաներից։ Եւ կհիշեցնեմ, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս քաղաքն է՝ Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազար տարուց ավել՝ մինչև թուրքական գրավումը»։

Կարծում եմ, որ իմ ընթերցողներին կարիք չկա հիշեցնելու Իսրայելի դիրքորոշումը Հայաստանի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ։