Ճիշտ է, թե ոչ. Լեդի Գագան արձագանքել է հղիության մասին լուրերին


20:00 , 13 մարտ, 2019

Վերջերս Լեդի Գագայի շուրջ չափից դուրս շատ լուրեր են պտտվում: Մեկ նա շատ է մտերմացել Բրեդլի Կուպերի հետ և գործնականում քայքայել է նրա ընտանիքը Իրինա Շեյքի հետ. նա նույնիսկ ստիպված է եղել արդարանալ Ջիմի Քիմերի շոուի ժամանալ. «Սա այն էր, ինչ մենք ուզում էինք, որ դուք տեսնեք: Երբ դուք սիրո մասին երգ եք կատարում, ցանկանում եք, որ մարդիկ դա զգան: Մենք խաբեցինք ձեզ»:

Իսկ հիմա ասում են, որ երգչուհին հղի է: Սակայն Գագան հերքել է այս լուրերը: «Նրանք ասում են, որ ես հղի եմ: Այո, ես հղի եմ #LG6-ով: LG6-ը, ըստ երկրպագուների, երգչուհու թվով 6-րդ նոր ալբոմի հղումն է, որի վրա նա հիմա աշխատում է:

Գագան մեկ ամիս առաջ երկու տարվա սիրավեպից հետո բաժանվել է փեսացուից՝ Քրիստիանո Կարինոյից: Նա հանել է նշանադրության մատանին և «Գրեմմի»-ին մասնակցել առանց զույգի: