Ահազանգ 1000 դրամների հիմնադրամից. տրամադրվող գումարների նվազման միտում կա


17:43 , 12 մարտ, 2019

Մտահոգված եմ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամի ֆինանսական մուտքերով։
1. Հիմնադրամում չի արտացոլվում վարչապետի կողմից հայտարարված 35 հազար ստվերային աշխատողների օրինական դաշտում գործելը՝ ամսական 35 մլն դրամ (կա՛մ ստվեր չկար, կա՛մ այդ գումարը չի ծառայում իր նպատակին)։
2. Օպտիմալացման արդյունքում 10 հազար աշխատողի կրճատվելը նշանակում է ամսական 10 մլն դրամի կորուստ։
3. Պարտադիր վճարներն ուշացումով են մուտքագրվում հիմնադրամի հաշվին։
4. Նվիրատվությունների ծավալը նույնպես մտահոգիչ է։ 

ՀԳ. Հիմնադրամի ամեն մի լումա ծառայում է մեկ նպատակի՝ ԶՈՀՎԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ։