Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց


05:46 , 11 մարտ, 2019

Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում:

Ծխախոտի մեջ նիկոտինի պարունակությունը հանգեցնում է ծխախոտից կախվածության և համարվում է հիմնական պատճառ, թե ինչու ծխողները չեն կարողանում թողնել ծխելը, ընդ որում՝ որքան շատ եք ծխում, այնքան ավելի շատ եք նիկոտինի կարիք ունենում, եթե օրգանիզմը չի ստանում նիկոտին, ակնհայտ անհարմարություն է զգում` ծխախոտի խիստ կարիք ունենալով:

Ներկայացնում ենք մեղրախոտի (լատ. Stevia) օգնությամբ մի մեթոդ, որը կօգնի հրաժարվել ծխախոտից:

Ինչպես օգտագործել մեղրախոտը ծխելը և դրա ցանկությունը հաղթահարելու համար

Գերմանական շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրախոտը կարող է օգնել բուժել ծխելու և խմելու հակումը: Դարեր շարունակ այս բույսն օգտագործվել է որպես շաքարի բնական փոխարինիչ եւ նման չէ շաքարի մյուս փոխարինիչներին: Հարավային Ամերիկայում և Ասիայում մարդիկ տարիներ շարունակ օգտագործում էին մեղրախոտը, որով նրանք քաղցրացնում էին իրենց ըմպելիքները, ինչպես, օրինակ, թեյը:

Հակածխախոտային թերապիա

Երբ դուք ծխելու ցանկություն զգաք, պարզապես մեղրախոտի մի քանի կաթիլ կաթեցրեք բերանում. այն ակնթարթորեն կսպանի ծխելու ցանկությունը: Մեղրախոտը կարող է օգնել նվազեցնել քաղցրավենիքի հանդեպ ցանկությունը և հավասարակշռել արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն լիովին անվտանգ և օգտակար է մարդկանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով և հիպերգլիկեմիայով:

Ավելին՝ այն կարող է նպաստել նաև քաշ կորցնելուն։