Բնական միջոց չոր հազի դեմ


01:48 , 11 մարտ, 2019

Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը: Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը:

Վերցրեք մեկ կտոր ռաֆինացված շաքար ու թարմ կիտրոնի կեղև: Շաքարը շփեք կեղևին այնպես, որ հյութը ներծծվի շաքարի մեջ: Շաքարակտորը դրեք բերանը ու թողեք, որ ինքնուրույն հալչի: Հասարակ ու արդյունավետ միջոց է:

Կարելի է նաև ինհալացիա անել, եթե զգում եք, որ հազն ավելի խորքից է գալիս: Դրա համար 3/4 լ ջուրը եռացրեք ու վերցրեք կրակից: Ավելացրեք 1 թ/գ աղ ու 5 կաթիլ կիտրոնի եթերայուղ: Շնչեք գոլորշին: