«Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող». Աշոտ Ասատրյան


17:14 , 10 մարտ, 2019

Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:

Միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին:

Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: