Ռոբերտ Քոչարյանը այնքան խորն է վերլուծում իրավիճակը, որ կանխատեսումը իրողություն է դառնում մի քանի օր անց


22:07 , 9 մարտ, 2019

Օրեր առաջ «168 Ժամ» -ի հարցաշարին պատասխանելիս, Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասաց. «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։»

Փաստորեն, ունենք այսպիսի իրավիճակ, երբ անարդար բանտարկված Ռոբերտ Քոչարյանը այնքան խորն է վերլուծում իրավիճակը, որ այս կանխատեսումը իրողություն է դառնում մի քանի օր անց։ 
Պարզ է դառնում, որ բոլոր հնարավոր լծակներով օժտված իշխանությունը ի վիճակի չէ դա անել և, ցավոք սրտի, այդ կանխատեսումը չուշացավ իրականություն դառնալուց։ Ավաղ։ 
Ինչպես ընդունված է ասել՝ «սա՛է»։