Պոլսո հայոց պատրիարքության աթոռանիստը (Photo)


11:37 , 9 մարտ, 2019

Պոլսո հայոց պատրիարքությունը՝ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցն է։ Աթոռանիստը՝ Ստամբուլի Գումգափուի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին է, այստեղ է տեղակայված նաև պատրիարքարանը։ Պոլսո հայոց պատրիարքությունը պաշտոնապես հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) գրավումից հետո՝ 1461 թվականին, սուլթան Մեհմեթ 2-րդի նախաձեռնությամբ, սակայն հայ եկեղեցական համայնքը Կ. Պոլսում կազմակերպվել է դեռևս 572 թվականին։