Azatutyun.am-ը գրում է.
Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների տապալման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել:
2015 թվականին ձևավորված նախարարների ներկայիս կաբինետը կգործի ժամանակավոր՝ մինչև ապրիլի 14-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը հրաժարվել է հավանություն տալ տևական ժամանակ քննարկվող բարեփոխումների ծրագիրը: Դժգոհության պատճառը հիմնականում վերաբերում էր առողջապահության և սոցիալական ոլորտին ուղղված ծախսերի մեծացմանը: