Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին լուսանկարն է հրապարակել Ինստագրամում


18:40 , 8 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը Ինստագրամում հրապարակել է առաջին լուսանկարը՝ համալրելով սոցիալական ցանցի ազդեցիկ օգտատերերի ցանկը: Նրա առաջին լուսանկարը, սակայն, ոչ թե սելֆի կամ իր ճաշի լուսանկարն է, այլ տասնամյակների պատմություն ունեցող ընտանեկան նամակներից մեկը, որն ընդամենը մի քանի ժամում տասնյակ հազարավոր լայքեր է հավաքել:

Լուսանկարը թագուհին հրապարակել է լոնդոնյան Գիտության թանգարանից, հենց այստեղից էլ նա իր առաջին թվիթերյան գրառումն էր արել: