Բռնության դեմ բողոքի ակցիան Բաքվում ոստիկանությունը բռնությամբ ցրել է


17:40 , 8 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանում բռնության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական բռնությունների են ենթարկվել, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Ընդդեմ կենցաղային բռնության Բաքվում նախապես հայտարարված երթը, որին մասնակցում էր նաև հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ոստիկանությունը ցրել է՝ թույլ չտալով շարունակել ակցիան:

Ակտիվիստների տվյալներով՝ Ադրբեջանում ամեն տարի 100 կին է մահանում ընտանեկան, կենցաղային բռնության հետևանքով: