Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու


14:13 , 8 մարտ, 2019
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու։
Զորավարժություններին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ նաև հատուկ տեխնիկա, 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և 20 միավոր մարտական ավիացիա։ Զորավարժություններն անցկացվելու են հարձակողական սցենարով։