Սարյան փողոցի գինիների մշակույթը շարունակում է Saryan’ Notes գինետունը. համեղ խոհանոցով, գինիների բազմազանությամբ և հաճելի միջավայրով գողտրիկ անկյուն Երևանի սրտում


11:45 , 5 մարտ, 2019

Արդեն վեց ամիս Սարյան 1 հասցեում գործող Saryan՛ Notes գինետունն արեց պաշտոնական բացումը: Այն առանձնանում է իր գունային, համային բազմազանությամբ, հարմարավետ ինտերիերով: Saryan՛ Notes-ը միակ գինետունն է Սարյան փողոցում, որն ունի մառան. այստեղ կարող եք համտեսել աշխարհի տարբեր երկրների, ինչպես նաև հայկական լավագույն գինիները:  

Գինետունն ունի երեք սրահ, որտեղ ներկայացված են հայ նկարիչների գեղեցիկ աշխատանքները, որոնք նաև վաճառվում են: Յուրաքանչյուր շաբաթ, կիրակի կարող եք վայելել կենդանի երաժշտություն՝ տարբեր երաժշտական խմբերի մասնակցությամբ: Պաշտոնական բացմանը ներկա էր երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով իր գեղեցիկ երգերով ամբողջացրեց երեկոն: