27 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ՄԱԿ-ին


12:28 , 2 մարտ, 2019

27 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ՄԱԿ-ին, և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի առջև պաշտոնապես բարձրացվեց հայոց եռագույնը: Դրանով, փաստացի, 71-ամյա պարտադրված դադարից հետո Հայաստանը կրկին ներկայացավ աշխարհին որպես ազատ և անկախ երկիր: Արխիվային լուսանկարներում պատկերված է 1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած արարողությունը: