Ստոլտենբերգ. «Պետք է պատրաստ լինել, որ Ռուսաստանը կտեղակայի նոր հրթիռներ»


20:40 , 1 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ արևմտյան դաշինքը պետք է պատրաստ լինի գործել այն դեպքում, եթե Ռուսաստանը մերժի փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի դրույթները հարգելու պահանջը:

Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, հաշվի առնելով, որ այդ պայմանագիրրն այլևս ուժի մեջ չի լինի, և Ռուսաստանը կտեղակայի նոր հրթիռներ:

Այդ մասին Ստոլտենբերգը Սոֆիայում ասել է «Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայության թղթակցին:

Բուլղարիան այսօր նշում է ՆԱՏՕ-ին անդամակցելու 15-ամյակը: Յենս Ստոլտենբերգն այսօր Սոֆիայում բանակցել է Բուլղարիիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ: