Արտաքին տեղեկատվական ֆրոնտում տոտալ բացակայում ենք


12:40 , 27 փետրվար, 2019

Ադրբեջանական, ռուսական լրատվամիջոցների արձագանքն եմ նայում հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ թեզերի մասով:

2018-ին մի փոքր այլ կերպ էինք նայում, երկրում իրոք խառը վիճակ էր, բայց հիմա մի փոքր դժվար եմ հասկանում՝ ո՞ւր ենք այս ամենում մենք: Արտաքին տեղեկատվական ֆրոնտում տոտալ բացակայում ենք, առհասարակ, տեսանելի չէ մեր տեղեկատվական քաղաքականության առաջնահերթությունները, ուր մնաց՝ լոկալ մարտերի մասին ինչ-որ քայլեր նկատելի լինեն:

Ներքաղաքական դաշտում խրված ենք ինտրիգների, խառնաշփոթների, չգիտեմ ինչերի մեջ: Ե՞րբ ենք վերջապես զբաղվելու մեր իրական խնդիրներով: