Բրոկոլին և կաղամբի մյուս տեսակներն օգտակար են ասթմատիկների համար


05:48 , 26 փետրվար, 2019

Ինչպես պարզվել է, շոգեխաշած բրոկոլին օգնում է մաքրել շնչուղիները, կանխարգելում է թոքերի բորբոքման խնդիր ունեցող հիվանդների վիճակի վատթարացումը:

Բրոկոլին կարող է նվազեցնել կամ նույնիսկ հակազդել թոքերի բորբոքմանը: Բացի բրոկոլիից՝ նույն ազդեցությունն ունեն նաև սովորական և բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբն ու չինական կաղամբը:

Գիտնականների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բրոկոլին ազդում է շնչառական ուղիների հյուսվածքների վրա և թեթևացնում ասթմատիկ և ալերգիկ հիվանդների շնչառությունը: