«Հետևելով, թե մերոնք Սիրիայում ինչ են անում ու իրոք հպարտություն ես ապրում». Աշոտ Ասատրյան


17:42 , 24 փետրվար, 2019

Մի հատ հետևում ես, թե մերոնք Սիրիայում ինչ են անում ու իրոք հպարտություն ես ապրում։ Իրոք մարդկային և մասնագիտական տեսանկյունից կարևոր քայլ կատարվեց խաղաղ բնակիչներին օգնելու, մի ազգի օգնության ձեռք մեկնելու տեսանկյունից։

Տարբեր կարծիքներ հնչեցին կոնկրետ Սիրիա մեկնող հայկական ուժերի մասին, որոշները դրական, որոշները բացասական, որոշները հղում էին անում օրենքին, որոշները դեմ էին ռուսներին։ Իհարկե բոլորը իրենց կարծիքների մեջ որոշ չափով ճիշտ են, բայց մարդկային տեսանկյունից շատ գեղեցիկ ու կարևոր քայլ ենք կատարել։