Ադրբեջանը լարվածությունը առաջնագծից տեղափոխել է սեփական երկրի թիկունք


01:47 , 24 փետրվար, 2019

Առաջնագիծը անկասկած այս պահին առավել խաղաղ է , քան որոշ ժամանակ առաջ: Կրակոցները պակասել են, իրավիճակը այդքան լարված չէ, սակայն ադրբեջանական կողմը իրավիճակ է լարում սեփական երկրի թիկունքում:

Ամեն օր ագրեսիա պարունակող հոդվածների և հայտարարությունների քանակը ավելանում են: Զենքերի և պատերազմ տենչացող զինվորների մասին գրվում, քննարկվում և խոսվում է անդադար:

Այսպիսով կարելի է հասկանալ, որ Ադրբեջանին միևնույնն է իր երկրում ինչ-որ լարված իրավիճակ է հարկավոր: Մի ժամանակ դա ապահովվում էր սահմանին կրակոցներով, հիմա չկրակած փամփուշտների փոխարեն հոգեբանական ճնշման են ենթարկում բնակչությանը:

Հավատացեք, որ ամեն օր զոհի կամ վիրավորի մասին լուր կարդալը և ամեն օր պատերազմի մասին կարդալը, նույն ազդեցությունն է ունենում բնակչության մեծ մասի վրա: