Մեծ ցավ ապրեցի, որ իմ երկրի կրթության նախարարը, ով Կարաբինա է ընդունում-ճանապարհում, կարդալով է մեջբերում Թումանյանի ամենասիրված քառյակներից մեկը


18:44 , 19 փետրվար, 2019

Ով ինչ ուզում է, թող ասի (հիմա գիտեմ՝ որոշ դուրսպրծուկներ կծավալվեն գրառմանս առթիվ), բայց մեծ ցավ ապրեցի, որ իմ երկրի կրթության նախարարը, ով իր աշխատասենյակում ջանասիրաբար Կարաբինա է ընդունում-ճանապարհում, կարդալով է մեջբերում մեծն Թումանյանի ամենասիրված քառյակներից մեկը...

Էս ո՞ւր ենք գնում, ժողովուրդ...