Ադրբեջանցիք տեղեկատվական հարթակում կրկնապատկել են հարձակումը մեզ վրա


13:52 , 19 փետրվար, 2019

Ադրբեջանցիք տեղեկատվական հարթակում կրկնապատկել են հարձակումը մեզ վրա՝ կեղծ տեղեկատվություն, անհանդուրժողականության մթնոլորտ, երրորդ երկրների հետ իրավիճակի սրում և այլն։

Մեր կողմից եթե չասենք՝ պատասխան չի լինում, ապա մինիմում համարժեք որևէ պատասխան չկա, քանի որ համացանցը ողողվում է թշնամու տարածած տեղեկություններով, քանի որ պետական և մասնավոր բոլոր հատվածները ներգրավվել են այդ գործին։

Նպատակը հայերին վատ քողի տակ ներկայացնելն է, հարաբերությունների սրելն է թե՛ իրենց ժողովրդի, թե՛ այլ պետության ժողովրդների հետ։

Թե ինչքան մենք կարող ենք դիմանալ այդ հարվածներին՝ դժվար է ասել, քանի դեռ պետական մակարդակով քայլ չի կատարվում սրանց դեմ, ու օր-օրի վրա ավելի է դժվարանալու սրանց կատարած աշխատանքի դեմը առնելը։

Չեմ հասկանում՝ այս ամենի համար պատասխանատուներն ինչի համար են ամեն առավոտ աշխատանքի գնում ու ընդհանրապես գումար ստանում դրա համար։