Ադրբեջանցի բլոգերը փորձում է չեչեններին տրամադրել հայերի դեմ


12:11 , 19 փետրվար, 2019

Ադրբեջանցիք ամեն կերպ փորձում են իրենց և չեչենների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մեջ «հայկական հետք» գտնել։ Ռուսաստանի հայ համայնքի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ սոցիալական ցանցերում ադրբեջանցիք ակտիվ տարածում են ծագումով վանաձորցի Գառնիկ Արամի Վարդանյանի (ծնվ. 1993թ.) և նրա՝ ՌԴ քաղաքացու անձնագրի լուսանկարները։ 
Մեր հայրենակցի կյանքին և առողջությանը ռեալ վտանգ է սպառնում։ 

Այս սադրանքի և ապատեղեկատվության հետևում կանգնած է հակահայկական գործունեությամբ հայտնի ադրբեջանցի «լրագրող» և իրեն «փորձագետ» հռչակած տխրահռչակ Ֆուադ Աբասովը։
Տեսանյութն արգելափակելու համար անհրաժեշտ է բողոքարկել։

Հղումն՝ այստեղ։